
Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն

Նիկոլ Փաշինյանը Վրեժ Գաբրիելյանին նշանակել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն։
Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։