Բաժիններ՝

Անձնական խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 55 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող զանգված

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Շենգավիթի բաժինների ու Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ ծավալուն միջոցառման արդյունքում նոյեմբերի 1-ին, ժամը 14․00-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արշակունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթրակվել մի երիտասարդ՝ իր «Նիսան» ավտոմեքենայով հանդերձ։
Անձնական խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել է 20 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող կանաչավուն չորացված զանգված։ Ավտոմեքենայի զննության ընթացքում երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել 35 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, սև ժապավենով երկու փաթեթ։
Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։
Քննությունը շարունակվում է։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս