
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին ներկա է գտնվել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին։
Միջոցառմանը, հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը հանդես է եկել հաշվետվությամբ, ներկայացրել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքն ու նոր ծրագրերը։
«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Կազմակերպությունն իր գործունեության յոթ տարիների ընթացքում աջակցել է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով անվճար վերականգնողական բուժում, հատուկ օրթոպեդիկ պարագաներ՝ բարելավելով երեխաների և մայրերի կյանքի որակը: