«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցից բացի, ձերբակալվել է նաեւ կահույքի բիզնեսով զբաղվող ընկերության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենը։ Կապվեցինք ընկերության հեռախոսահամարով, մեզ պատասխանեց «տնօրենի հայր» ներկայացած Արթուր Կարապետյանը։
Փետրվարի 26-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում կատարված գողության դեպքը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 22:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է նախ ռադիոհեռուստատեսության ողջ արտադրանքը դարձնեն հայերեն, այնուհետև խոսեն լեզվի մասին, այսինքն՝ պետք է լուծեն առաջին խնդիրը և մտածեն երկրորդի մասին։
Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է:
Ներկայացված այս լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում են ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են երևում, որոնք փորձում են կողմերին միմյանցից բաժանել։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին և 22-ին չհայտարարված այցեր է իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Երևանի քաղաքապետարանը կասեցրել է հերթական ապօրինի շինարարությունը՝ Հրազդանի կիրճում։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին աշխատանային այցով եղել է Տավուշի մարզում:
Փետրվարի 26-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից հնարավոր միջամտություն նկատելու կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ փետրվարի 26-ին մամուլում տարածված տեղեկատվությունը ՊՎԾ ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին ներկայացվել էր խեղաթյուրված։
«Լավ են անում, որ տալիս են, ես բան չունեմ ասելու։ Մեկ բան էլ ասեմ՝ ես Մշակույթի նախարարությունից գումար չեմ ուզել, ես բոլորին եմ հայտարարել, չեմ ասել՝ կոնկրետ Մշակույթի նախարարությունն ինձ գումար հատկացնի»,- շեշտեց Արման Ավետիսյանը։
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 25-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ և ռազմաօդային ուժերի հրամանատարության հակաօդային պաշտպանության ոլորտի մասնագետների հավաքներին:
Քաղաքապետարանը որևէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, որևէ լրատվամիջոցի, զբաղեցրած տարածքից վտարելու մտադրություն չունի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում՝ Դրախտիկում, Աղբերքում, Շողակաթում, Արտանիշում, Ջիլում եւ Ծափաթաղում, այս տարի տեղական բյուջեի միջոցների եւ սուբվենցիոն ծրագրերի հաշվին կիրականացվեն կենսական նշանակության բազմաբնույթ ծրագրեր:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանները միշտ մասնակցություն ունեցել են քաղցկեղով հիվանդ երեխաների համար հանգանակություններին:
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը փետրվարի 26-ին ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը:
Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34.000 դրամ գնով` ներկայումս գործող 1000 խմ-ն` 25.000 դրամի փոխարեն։
Արցախի ոստիկանապետի առաջարկությամբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկել ենք ԱՀ-ում նոր իրավապահ մարմնի՝ քննչական կոմիտեի ձևավորման մասին մի շարք հարցեր:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 26-ին մասնակցել է ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: