Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:
Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին:
Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։
Ավտոներկրողները հոկտեմբերի 10-ին խնդրանքով դիմել էին ՀՀ կառավարություն, որպեսզի թույլ տան աջ ղեկով մեքենաները վերասարքավորել Հայաստանում, սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան են ստացել, որտեղ նշված է՝ աջ ղեկով մեքենաներն օրենքով չի թույլատրվում ներմուծել Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:
Այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին կազմակերպել: Դասադուլի պատճառը ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթին դեմ լինելն էր:
Նոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերը (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։
5-րդ զորամիավորումում նոյեմբերի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորամիավորման վարչակազմի սպաները:
63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:
Տևական ժամանակ է, ինչ մամուլում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանրային լայն քննարկման առարկա է դարձել։ Նախագիծը այս ընթացքում ենթարկվել է կամայական մեկնաբանությունների՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ տարբեր անհատների կողմից։
Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն:
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Երվանդ Մանարյանի ստեղծած, 30 տարին բոլորած «Ագուլիս» մանկական թատրոնի վերանորոգումն ավարտելու համար նախարարությունը համեստ գումար չի ճարում, իսկ փողոցային ոռնոց-վնգստոց ֆինանսավորելու համար ճարում ա»:
«Կարծում էին՝ 2018թ. ապրիլի դեպքերը վրաս բացասական կազդեն, բայց այսօր ես ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն եմ». Գեղամ Գևորգյան
«Ես գիտխորհրդին կներկայացնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը, էս վարձերով հնարավոր չէ». Գևորգյան
Գեղամ Գևորգյանը հերքում է՝ Փաշինյանից հրահանգ չի ստացել, ուսանողներին հանդիպել է իր նախաձեռնությամբ
«Եթե ես գործընկերներիս հետ ինչ-որ բան եմ քննարկում, դա դեռ չի նշանակում, որ փակ հանդիպում է». Գեղամ Գևորգյան
Նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատնից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Սուրեն Ի.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված:
168 Մամուլի տեսություն
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ: