
Նոր Հաճնում մահացած 4 երեխաների հայրը վաղը առավոտյան կլինի Հայաստանում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:
Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրել էր, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար:
Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում:
Gepostet von Anna A. Naghdalyan am Montag, 18. November 2019