
Երևանում տեղի ունեցած վթարից տուժածների ինքնությունը հայտնի է

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1994 թ.), «MINI Cooper» (վարորդ՝ Լյուդվիկ Հ., ծնված 1991 թ.) և «Jeep Wrangler» (վարորդ` Գագիկ Ա., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Մ.-ն և ուղևորը՝ Ռոման Ն.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: