Բաժիններ՝

Հակակարկտային հրթիռային սարքը կարող է սահմանն անցնել ու հասնել Թուրքիա

Շիրակի մարզում հունիսի  4-ի երեկոյան  գրանցված ուժեղ  քամին ու  կարկուտը  մեծ վնասներ  է հասցրել: Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների համայնքներում արմատախիլ են  եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել են ցանքատարածություններ:

Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Վնասի չափերը ճշտվում են:

«Գյուղացուն թողել են անօգնական վիճակում: Ո՛չ օդերևութաբանական կայանը, ո՛չ էլ կառավարությունը ձայն չեն հանում.ի՞նչ է կատարում այդ 7 գյուղերում: Մեզ մոտ նախաերաշտային վիճակ է, 20 օր էլ անձրև չգա՝ լավ չի լինի:

Երաշտի դեմ ոռոգման համակարգ ունենք, բայց կա երկրորդ հարվածը՝ անասնակերերի պակասը: Շատ վատ վիճակ է: Եթե այսպես շարունակվեց՝ անասնապահության անկում կլինի:

Տարին միջակ է, ունենք կայուն, միջակ ծիրանի, դեղձի  բերք: Նույնը՝ նաև բանջարեղենի դեպքում: Անցյալ տարվա համեմատ՝ 10-15 տոկոսով պակասել են կարտոֆիլի ցանքատարածությունները, պատճառն այն է, որ սերմացու չկա: Մեր տարեկան պահանջը եղել է 4000 տոննա՝ սերմնաթարմացման համար, այս տարի 1000 տոննա է՝ 4 անգամ պակաս: Չկա այն մարդը, ով կկարողանա այս բնագավառը կոորդինացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

«Ապահավոգրությունից են խոսում. ի՞նչը ապահովագրես, եթե դու չես կարողանում կարկուտի դեմն առնել, այդ սարքերը չունես: ԱԻՆ ղեկավարությունը հրթիռային տարբերակն է փորձում, որն էֆեկտիվ է: Բայց կստացվի՞: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ փորձեց՝ չեղավ: Ուրիշ խնդիր կա՝ հակակարկտային հրթիռային սարքը կարող է սահմանն անցնել, իսկ դա Թուրքիայի համար շատ լավ առիթ կարող է լինել, որը չենք տա: Հրթիռները կարող են ուրիշ ուղղությամբ տեղադրել: Իսկ այժմյան սարքերը կարող են տանել-թափել աղբանոց: Ացետիլենայինը բութանային սարքեցին, ու հեղինակին ման ենք գալիս՝ չենք գտնում, որ դատենք: Բութանը 4 կմ-ից ավելի չի բարձրանում, բյուրեղը ձևավորվում է 8-10 կմ վրա, ո՞նց են պայքարելու: Լավ, այդքան անգրագետ կլինե՞ն»,- հավելեց նա:

«Ինչ վերաբերում է գյուղացուն տրվող վարկերին՝ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարն ասաց, որ գյուղացին այն շատ դժվարությամբ է ստանում:

«Մարդիկ չարչաչվում են՝ այստեղ դիմում գրեք, այնտեղ գրեք: Ամիսներով սպասում են, որ այդ վարկերը ստանան»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս