Այս օրերին Հայաստանում ոչ պաշտոնական այցով գտնվող Իտալիայի խորհրդարանիի 20 անդամ, ինչպես նաև նրանց հարազատներն ու ընկերներն ապրիլի 7-ին եղան Գյումրիում:
Կիգալի ապրիլի 5-ին կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Ռուանդայի ցեղասպանության թանգարան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
«Այսօր խաղողագործության մեջ մենք ունենք ֆիլոքսերիա հիվանդությունը, որը տարածված է ամբողջ հանրապետությունում, դրա մասին արդեն երկու տարի տեղյակ են, բայց ոչինչ չեն անում, չգիտե՞ն։ Այսօր գյուղացի-կառավարություն շփում չկա, միայն ԱԺ-ում նստած «կնոպկա» են սեղմում»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։
Սուրբ Աստվածածնի ավետման տոնին՝ ապրիլի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 12-րդ արտահերթ համագումարին:
Ապրիլի 20-ից Շուշի-Ստեփանակերտ հասարակական տրանսպորտը կաշխատի հավելյալ ժամերի ու քանակի:
Ապրիլի 7-ին՝ ժամը 10:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով հայտնվել ձորակում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 6-ին՝ ժամը 11:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանի տարածքում ծուխ է նկատվում:
Լուսանկարիչ Նարեկ Արշակյանը 1 տարի անց քայլարշավ է սկսել Գյումրիից՝ մարտի 31-ին ժամը 12:00-ին, ճիշտ նույն օրն ու նույն ժամին, ինչ Նիկոլ Փաշինյանն էր սկսել մեկ տարի առաջ:
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ապրիլի 7-ի ցերեկը, ապրիլի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր նախարարության աշխատակազմի հետ ծառատունկ է իրականացրել Երևան-Արմավիր միջպետական մայրուղու Ծաղկունք համայնքի հարակից տարածքում։
Երևանյան սրճարաններից մեկն եմ շտապում․ այնտեղ ինձ սպասում է Շողիկը։ Նա մեկն է, ում անվերապահորեն կարելի է վերագրել չարենցյան «աստվածամոր աչքերը»։ Հին ծանոթներ ենք Շողիկի հետ, բայց վաղուց չենք հանդիպել։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հերքել է հեռեւստահաղորդավար Համլետ Ղուշչյանին առեւանգելու մասին հայտարարությունները:
ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին այսօր ներկա էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը։
Ապրիլի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
«Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը:
Մեկնարկել է «Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարը:
Հայաստանի ազգային պատկերասրահը հաղորդագրություն է տարածել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Ստեփանակերտում այժմ ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը։ Օժման արարողությունից հետո կմատուցվի առաջին սուրբ պատարագը։ Արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետությունից:
Ապրիլի 6-ին՝ ժամը 22:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում ապրիլի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ։
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանցագործի մեծագույն խրախուսանքը հանցագործության նկատմամբ հասարակության անտարբերությունն է: Եվ այն, ինչ օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին` դրա հերթական ապացույցն է:
Այս կյանքում բոլոր մարդիկ եզակի են ու ցանկացածը կարող է լինել ծաղրածուի դերում. ստանձնել մարդկանց երջանկացնելու հաճելի պատասխանատվությունը. չէ՞ որ բոլորս ենք ուրախանում, երբ լսում ենք, որ պետք է կրկես գնանք:
Կոնստանտին Օրբելյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պարտականություններին անցնելուց հետո կրճատումներ է կատարել, սակայն ինչպես նշում են թատրոնի աշխատակիցները նա ոչ թե ուրիշ ՊՈԱԿ-ների նման խնայել է ադմինիստրացիային և կրճատել ստեղծագործական խմբից, այլ ճիշտ հակառակը։