ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցների մի մասին եւ նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից
ԱՄՆ պետական դեպարտամենտը հայտարարել է, որ երկրում արտակարգ իրավիճակների մեջ չներգրավված պետական ծառայողներին և նրանց ընտանիքներին հրամայել է լքել Օմանը։
Հաղորդագրության մեջ պետական դեպարտամենտը նշում է «զինված հակամարտության և ահաբեկչության վտանգի ռիսկը»։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Բաղդադում տարածել էր նախազգուշացում, որտեղ իր քաղաքացիներին կոչ էր արել «անմիջապես լքել Իրաքի տարածքը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ և կան զոհեր։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։
Իսրայելի և ԱՄՆ հարձակումների հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին, ինչպես նաև երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել է Հարավային Լիբանան։



