
Պատահար Սեբաստիայի փողոցում

Նոյեմբերի 14-ին, ժամը 13:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ` Մհեր Ա., ծնված 1989 թ.), «BMW M» (վարորդ՝ Եփրեմ Ա., ծնված 1960 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արմեն Թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW M» մակնիշի ավտոմեքենան: