Բեմից իջեցրել էին Ձախ Հարութին՝ մեղադրելով, թե նա «ՀՀԿ-ի երգիչն է», իսկ այսօր արդեն էլիտայի ներկայացուցիչներն ըմբոշխնում են Փամբուկչյանի արվեստը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. Խորհրդային տարիների «զոհերից» էր Հարութ Փամբուխչյանը՝ Ձախ Հարութը: Նրա անկաշկանդ արվեստը կոմունիստական կուսակցության վերին էշելոնների քիմքին հաճելի լինել չէր կարող, տարիներ պահանջվեցին, որ հայրենիքից արտաքսված երգիչը Հայաստան գա, նորից երգի իր հանդիսատեսի համար:

Օրեր առաջ կրկին նրա մեծ մենահամերգն էր, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի աջակիցները մեկ տարի առաջ ԱՄՆ-ում բեմից իջեցրել էին Ձախ Հարութին՝ մեղադրելով, թե նա «ՀՀԿ-ի երգիչն է»: Մեկ տարի առաջ հայաստանյան իշխանությունների ու իշխանություններին հարող մշակութային գործիչների կողմից չդատապարտվեց միջադեպը, իսկ այսօր արդեն էլիտայի ներկայացուցիչներն ըմբոշխնում են Փամփուխչյանի արվեստը:

Մեկ այլ միջադեպ նույնպես մնացել է հիշողությանս մեջ. հերթական համերգի ժամանակ Հարութ Փամբուխչյանը, բեմական էթիկային բնորոշ կարգով, գլուխ էր խոնարհում համերգին ներկա ՀՀԿ-ական հանդիսատեսի առջև, ինչն այսօրվա իշխանության մի շարք ներկայացուցիչների անողոք քննադատությանն էր արժանացել, թե «իշխանություններին հնազանդության երդում է տալիս»:

Հիշում եմ նաև, որ 2013-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա ու Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում համերգ էին տալիս՝ հաջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության: Բայց դա քաղաքական գործընթացներում «թաթախվել» չէի համարի, որովհետև մարդն ազնվորեն բացատրեց՝ ինչու էր երգում այդ օրը: Հայաստանից մեկնելուց հետո իրեն այնտեղ դիմավորողն ու ընդունողը Րաֆֆի Հովհաննիսյանն է եղել: Հյուրընկալել է իր տանը, նեցուկ եղել օտար երկրում հաստատվելու ու կայանալու հարցում, Փամբուխչյանն էլ այդ օրը շնորհակալություն էր հայտնում այդ ամենի համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս