Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանը դատական նիստին մասնակցում է  բժիշկների հսկողությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Ինչպես նախորդ դատական նիստին, այսօր ևս Մանվել Գրիգորյանին դատական նիստերի դահլիճ բերեցին բժիշկների հսկողությամբ և անվասայլակով, այնուհետև նրան անմիջապես միացրին թթվածնային սարք։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն այս պահին բուժումը ստանում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Հունիսի 6-ին նրա առողջական վիճակը խիստ վատացել էր, որից հետո քրեակատարողական հիմնարկի «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Ս. Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, իսկ ՄԻԵԴ-ի որոշումից հետո՝ «Նաիրի» ԲԿ։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031