«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 09-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի՝ Խանջյան, Նար Դոս, Ֆիզկուլտուրնիկ փողոցների և Իսրայել Օրի 3, 5, 1ա, 1բ, 1գ համարների ջրամատակարարումը:
Ժամանակին, երբ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կեղտաջրեր էին տարել ավագանու դահլիճ և դրանք ուղղել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երևանի ավագանի, ո՛նց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը»:
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ից 7-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 տրանսպորտային միջոց։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակում հայտնաբերվել է քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4-րդ անձը:
Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հուլիսի 8-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։
Հուլիսի 6-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել էր, որ տնից արդեն 2 անգամ է՝ գումար է կորում:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հուլիսի 8-ին ընտրվել է Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության և դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:
Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 18:00-20:00, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
ArmLur լրատվականին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնել է, որ 11 դատավոր ցանկություն են հայտնել դառնալ ԲԴԽ անդամ:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 8-ին անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Անվանի պատմաբան, դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան առիթով ցավակցությունների համար հուլիսի 9-ին և 10-ին ժ. 10:00-ից մինչև ժ.12:00-ը և ժ.14:00-ից մինչև 16.00-ը ՀՀ ԱԳՆ կենտրոնական մուտքի նախասրահում բացվելու է սգո մատյան:
Հուլիսի լույս 7-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան։
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 8-ին ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին:
Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը կարծում է, որ Ալբերտ Խուդոյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելը չափազանցված է:
168.am-ի հարցին, թե որոնք են խնդրի լուծումները, և արդյոք բնապահպաններին բավարարել են նախարարի կողմից բարձրաձայնված խնդրի լուծման տարբերակները, պատասխանեց. «Մոտ 7 տարի առաջ Ռուսաստանի մասնագետները, որոնց մեջ հայտնի հայ մասնագետներ կային, դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ 3 լճերի հետ կապված, որոնցից մեկը Սևանն էր:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես չեն արձագանքել, պարզապես ի գիտություն են ընդունել:
Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում և օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաև իր տան բակում կանեփ է աճեցնում:
Հայկ Սեխլիյանի վերջին ու ամենամեծ հույսը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն է եղել, նրա անունից, սակայն, մերժել են օգնել զինվորին:
Հունիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը։
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ:
Գագիկ Ծառուկյանի պաշտոնական էջում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը տեղեկացրել է որդու նշանադրության մասին։
Մահացել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Հուլիսի 8-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստավել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը, և ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ և՛ լրագրող, և՛ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը:
Մեծ Բրիտանիայի և Միացյալ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: