Բաժիններ՝

Տիտովը Խուդոյանի խափանման միջոցը փոխելը չափազանցված է համարում

Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը կարծում է, որ Ալբերտ Խուդոյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելը չափազանցված է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դատախազության միջնորդությամբ փոխվել է Ալբերտ Խուդոյանի խափանման միջոցը: Դատարանը գտել է, որ մեղադրյալը կարող է հեռանալ՝ հատելով երկրի սահմանը, չնայած Խուդոյանն անձնագիրը հանձնել է իրավապահներին: Մեր կարծիքով, պատճառաբանությունն այնքան էլ համոզիչ չէ»,- ասել է Տիտովը ՏԱՍՍ-ի թղթակցին:

Մոսկվայի քաղաքային դատարանը չեղարկել էր տնային կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու «Optima Development» ընկերության տնօրեն Ալբերտ Խուդոյանին ուղարկել մեկուսարան մինչեւ օգոստոսի 14-ը: Խուդոյանը մեղադրվում է 2 մլրդ ռուբլու չափով խարդախության համար: Գործարարը մեղքը չի ընդունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031