Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։
Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլեւ ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։
Հուլիսի 10-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Հուլիսի 10-ին, ժամը 15:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկի բակ շուն է մտել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է:
Հունիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով Երևանի Սիլիկյան թաղամասից 27-ամյա երիտասարդի էին բերման ենթարկել բաժին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու Իսրայելն ի զորու են հարաբերությունները նոր աստիճանի բարձրացնել․ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին էլ գտնում է, որ երկու պետությունները շատ նմանություններ ունեն:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանում հարցվածների 44 տոկոսը լիովին գոհ է հասարակական վայրերում ծխելն արգելելու քաղաքականությունից:
Երիտասարդին առևանգել են և սպանության սպառնալիքով գումար պահանջել:
Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով վերջին տուժած երեխան տեղափոխվեց Երևան։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, հուլիսի 8-ին, ժամը 21.30-ին, Անի թաղամասից բերման են ենթարկել Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու՝ «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով հանդերձ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացվել է և հաճախականության տատանումներ այլևս չկան։
Շուրջ երկու շաբաթ առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ դեռևս նախորդ տարվանից աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը ցանկանում է պոլիկլինիկայի միջոցների հաշվին ձեռք բերել շուրջ 30.000 դոլար արժողությամբ մարդատար ավտոմեքենա։
Հուլիսի 9-ին, ժամը 10.10-ին, Սյունիքի մարզի Ույծ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նախորդ օրը գյուղի նախկին գերեզմանատան տարածքից գողացել են իր երկու գառը, որոնց պարանով կապել էր:
ՊԵԿ նախկին աշխատակից, այժմ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսուհետ որոշել է փաստարկված ձևով ներկայացնել «Նոր Հայաստանում» ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողների, քաղաքացիների, նրանց ներկայացուցիչների ինչպես նաև ՊԵԿ համակարգի նախկին և ներկա ծառայողների իրավունքների խախտման դեպքերը։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը, ժամը 19:00-ի դրությամբ, վերականգնվել է։
Հուլիսի 8-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Արագածոտնի մարզը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներից մեկը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում նկատել է մի խումբ անձանց, որոնք վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել։
Այսօր՝ հուլիսի 10-ին, 76 տարեկանում կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը:
Արարատի մարզի Զոդի կամրջին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է «Երևան» ՋԷԿ-ի վերագործարկման մասին։
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կառավարման խորհրդի համանախագահներ Ռայներ Սաքաուին ու Փենքաշ Բրլային և Հայաստանում նրանց գործընկեր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարներին:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հուլիսի 9-ին հանդիպել է «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի և նախկին աշխատակիցների հետ՝ քննարկելու հուլիսի 1-ից գործազուրկ դարձած 200 աշխատակիցների հարցը:
ՊԲ-ում անցկացվող կիսամյակային ամփոփիչ ստուգումների շրջանակում, հուլիսի 10-ին «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետևում էր նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 26-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի՝ 27-ամյա բնակիչը: