
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Հուլիսի 8-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստավել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Mercedes Viano» (վարորդ` Լ.Ա.) և «Opel Astra J» (վարորդ` Գ.Հ .) մակնիշների ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ՌԴ քաղաքացի Ա.Խ.-ն, ծնված 1993 թ.) տեղում մահացել է: Այլ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: