Բաժիններ՝

«Պետք է բարձրացվի նաև պատգամավորական մանդատի հարցը». Մարգարիտ Եսայանը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց տեսանյութի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը  հերթական սկանդալի հետ է կապվում: Լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեսանյութ, որտեղ պատգամավորն ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի էլիտար ժամանցի կենտրոններից մեկում, իսկ մեկ այլ տեսանյութում էլ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում:

Անդրադառնալով տեսանյութերին՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ դա չափազանց վտանգավոր նախադեպ է.

«Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը, և ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ և՛ լրագրող, և՛ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը: Ես կարծում եմ՝  այստեղ երկրի անվտանգության խնդիր կա, քանի որ վաղն այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել և  մտնել նախագահական՝ ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ համապատասխան մարմիններն այստեղ գործ ունեն անելու: Այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանն իրենց ամենաթողությամբ»:

Ըստ Մ. Եսայանի՝ պետք է լինի նախագահի պարզաբանումը և բարձրացվի այդ պատգամավորի մանդատի հարցը։

«Եթե հրավերը չկա, կամ քրեական գործ է, կամ հասարակական պարսավանքի գործ: Ես ուզում եմ առաջարկություն անել՝ ուժեղացնել պետական հիմնարկների, գերատեսչությունների պահպանությունը, և երկրորդը՝ խախտողներին պատժել»,- նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:  Ըստ նրա՝ այստեղ անելիք ունեն նաև այդ պատգամավորի գործընկերները:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս