Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանն արժանացել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանի

Հունիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը։

Փառատոնի պաշտոնական բացումից հետո, Հայաստան ժամանած բոլոր հյուրերը  «Փարվանա» ռեստորանային համալիրում մասնակցեցին հատուկ տոնախմբության և  ազդարարեցին մեկշաբաթյա կինոտոնի բացումը։

Փառատոնի շրջանակներում գործարար  Սամվել Ալեքսանյանը պարգևատրվեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով։ Մրցանակը գործարարին հանձնելուց առաջ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ Ալեքսանդր Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել, որը միշտ աջակցել է մշակույթին և եղել մշակույթի մեծ սիրահար։

Ի դեպ, այս պարգևատրումը համացանցում առաջ է բերել բազմաթիվ օգտատերերի դժգոհությունը։

Հիշեցնենք, որ «Փարվանա» ռեստորանային համալիրը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին, չնայած վերջինս միշտ հերքել է լուրը՝ նշելով, որ այն պատկանում է հորեղբոր որդուն։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031