Դեռևս մայիսին 168.am-ը գրել էր, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը այս տարի Սևանա լճում սիգի պաշարների հաշվարկի համար ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին գումար չի տրամադրելու։
Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզից երկու երեխա մասնակցել է«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:
Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան:
Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին խուսափել լողալ Սևանա լճի այն ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում:
Վերջին օրերին տեղի ունեցած ողբերջական ավտովթարներից հետո «Change.org» կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հանդիպակաց գծով վարելը քրեականացնելու պահանջով:
168.am-ին հասած տեղեկություններով՝ Արա Կիրակոսյանին որոշ ժամանակ առաջ առաջարկվել էր Քրեկատարողական ծառայությանը դիմել պատժի ռեժիմի փոփոխության խնդրանքով, ինչը նրան թույլ կտա հետագայում պատժի հետագա կրումից պայմանական-վաղաժամկետ ազատվել։
Հուլիսի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասից շինանյութ են գողացել։
Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶԵԼ»-ի ուղևորներից մեկի ինքնությունը։
Հուլիսի 8-ին, ժամը 18.30-ին, Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Ամիրյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:
Այս շաբաթվա սկզբից Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում նկատվել է հովեկների նկատելի քանակական աճ՝ չնայած Սեւանա լճի ջրի վտանգավոր լինելու մասին կարծիքներին կամ լուրերին:
Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
Նախատեսվածից մի փոքր ուշ մեկնարկեց դատավորների ընդհանուր ժողովը. Ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամների։
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակի 3-րդ հարկից արագ իջնելու պատճառն ամենայն հավանականությամբ եղել է հոսանքի տատանումը:
Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ:
Այսօր գործադիրը նիստում քննարկեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Հայաստանի խուլերի միավորման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ասելով, որ միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը կեղծարարությամբ է ընտրվել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:
Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրամաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց, որ օրերս տեղի ունեցած վթարներից մեկով կա 7 զոհ, որից 6-ի մահն այրվածքների հետևանք է, և կան 3 ծանր վիրավորներ:
Նախնական տվյալներով զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Հուլիսի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած ավտովթարներին, որոնց հետևանքով մեծ թվով զոհեր եղան:
Երեկ կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց միջնաժամկետ ծախսերի 2020-2022թթ. ծրագիրը:
Հուլիսի 10-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 48/3 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում գտնվող իր բնից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: