
Հայաստանի և Արցախի ՔԿ-ների նախագահները քննարկել են կառույցների փոխգործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 8-ին ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է Իգոր Գրիգորյանին՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Իգոր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու առթիվ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
ԱՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:
Իգոր Գրիգորյանը շրջել է Քննչական կոմիտեի շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի Հանրապետության նորաստեղծ քննչական մարմնի ձևավորմանը: