Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, թույլ չեն տալիս տեսակցել հորը։
Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար:
Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Հուլիսի 9-ին, ժամը 21.10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա Գուրգեն Ղալեչյանի դին:
Հայաստանի Հանրապետությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ:
Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը՝ հերքելով տարածված լուրերը, թե հոսանքազրկումների պատճառը ԱԷԿ-ից սնուցվող բարձր լարման գծի վնասվածքն է, և Հայաստանում ընդհանուր հոսանքազրկում պետք է արվի, որպեսզի վթարը վերացվի։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ակցիա իրականացնող վեց աջակից բերվել են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին:
Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքն ավելի ինտենսիվ է դարձել:
Հայաստանում ժամը 14.00-ից սկսած հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ:
«Արձանագրվել է, որ ինձ աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) տուգանել են 800.000 դրամով ու չեղյալ են համարել հրամանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները կվերականգնվեն, երբ հոսանքի մատակարարման հետ կապված խնդիրը կարգավորվի:
Վրաստանում միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանից Հայաստան ուղևորվող ՀՀ քաղաքացի վարորդների հետ: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացրեցին, որ կենցաղային հողի վրա վեճ է ծավալվել և նրանց հարվածներ են հասցրել:
Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում այրվել է Audi A8 մակնիշի ավտոմեքենայի շարժիչը, որը մինչև փրկարարների դեպքի վայր ժամանելը մարվել է վարորդի և անցորդների ուժերով: «Արմենպրես»–ի հետ զրույցում՝ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ քաղաքացիներն անմիջապես հանել են շարժիչը, և տուժածներ չկան: Դեպքի վայրում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ կրակը հանգցրել են քաղաքացիները […]
Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։
Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:
Ամբողջ հանրապետությունում քիչ առաջ հոսանքազրկումներ էին։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում ռուս-վրացական սահմանով հունիսի 24-ին անթույլատրելի բեռ տեղափոխելու գործով անցնող ազգությամբ հայ քաղաքացիների վերաբերյալ:
Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ:
Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը` ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով:
Հուլիսի 9-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոր Հայաստանի քաղաքական էլիտայում առաջիկա ամիսներին երկու խոշոր «իրադարձություն»` հարսանիքներ կլինեն. օգոստոսին կամուսնանա ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի քրոջ` Մանեի հետ։ Նորապսակները կմեկնեն Իտալիա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության մասին հերթական օպերատիվ տվյալները ստացան։
Հուլիսի 3-ին Արտաշատ քաղաքի 43-ամյա մի բնակչուհի հայտնել էր, թե իր ծանոթը շանտաժ է անում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մուտքերի. ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն համայքների գազասպառողների գազամատակարարումը: