Կոնվերս Բանկը աջակցել է սահմանամերձ գյուղերից երեխաների մասնակցությանը «Թումո» ամառային ճամբարին

Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզից երկու երեխա մասնակցել է«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:

«Կրթության խրախուսումը Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ Կոնվերս Բանկը համագործակցում է արդեն 5 տարի՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից երեխաներին հնարավորություն տալով մասնակցել կենտրոնի ամառային ճամբարին և ստանալ նոր գիտելիքներ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Ճամբարի ընթացքում պատանիները ընտրել են իրենց դասընթացները հասանելի 10 ոլորտներից` նկարչություն, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, ծրագրավորմում, ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում և այլն: Պատանիները ոչ միայն ձեռք են բերել փորձառություն և ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից, այլև իրենց նախընտրած ոլորտի դասընթացների մասնակցելու արդյունքում ստեղծել են հետաքրքիր նախագծեր` անիմացիայից մինչև կայքեր, ռոբոտներ և խաղեր:

Զուգահեռաբար, երեխաները մասնակցել են տարբեր մշակութային, սպորտային և ժամանցային ծրագրերի` ծանոթանալով Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերին:
Նշվել է նաև, միայն 2018թ Բանկը Երևանում և Հայաստանի մարզերում կրթության որակի և պայմանների բարելավմանն է ուղղել մոտ 47 մլն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս