Բաժիններ՝

«Պահանջում ենք ինքնագլուխ նախագահի հրաժարականը». Հայաստանի խուլերի միավորման անդամները դժգոհ են

Հայաստանի խուլերի միավորման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ասելով, որ միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը կեղծարարությամբ է ընտրվել:

«Մարտի 19-ին ընտրվել է նոր նախագահ՝ Մարինե Հարությունյանը, բայց ապրիլի 7-ին իմացել ենք, թե իբր տեղի է ունեցել Հայաստանի խուլերի միավորման արտահերթ համագումար, ու ապօրինի կերպով Գրիգոր Գրիգորյանն է ընտրվել: Դիմել ենք Արդարադատության նախարարություն՝ խնդրելով հարցին լուծում տալ:  Մեր բարձրացրած հարցը բավարարվեց, ու կրկին Մարինե Հարությունյանն է նախագահը: Մենք ներկայացրել ենք որոշում, որ  մինչև 2020 թվականն արտահերթ համագումար չի լինելու: Կանոնադրության փոփոխություն էլ ենք ներկայացրել: Ինքը չէր կարող արտահերթ համագումար անցկացնել: Մենք չենք ուզում, որ ինքը նախագահ լինի:  Խուլերի կոմբինատը 100 տոկոսով իրենով է արել: Վաղը որ խուլերի դպրոց երեխաներ գան, ո՞ւր պետք է գնան»,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանք նշեցին, որ քրեական գործեր կան հարուցված նախկին նախագահի նկատմամբ:

«Տասը տարի նախագահ է եղել, բայց միայն իրենով է զբաղվել, մեր մասին չի մտածել: 10 տարվա մեջ խուլերի կոմբինատն է 60 տոկոս սեփականացրել, մեզ անտարբերության է մատնել, իսկ հիմա 100 տոկոսով է սեփականացրել: Ո՞նց են կադաստրը, հարկային մարմինները թույլ տվել: Պահանջում ենք ինքնագլուխ նախագահի հրաժարականը»,- հավելեց միության անդամներից Իգոր Հովսեփյանը:

«Հայաստանի խուլերի միավորում» հ/կ  ներկայիս նախագահ Մարինե Հարությունյանի պաշտպան Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ՝ ըստ «Հայաստանի խուլերի միավորում» հ/կ   նախագահ Մարինե Հարությունյանի, որևէ արտահերթ համագումար տեղի չէր կարող ունենալ, այն տեղի է ունեցել, ինչի վերաբերյալ ՀՀ ոստիկանություն արդեն իսկ իրենց կողմից հաղորդում է տրվել, և համապատասխան հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Արդարադատության նախարարության աշխատակազմի  իրավաբանական անձանց պետական ռեգիստրը որոշել է կեղծ ընտրության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու համար վերջնաժամկետ նշանակել հուլիսի 23-ը:

Հավելենք, որ երեկ պետք է տեղի ունենային լսումներ, որպեսզի հասկանային, թե  ինչ հարց ու խնդիր է առաջացել, որովհետև Հայաստանի խուլերի միավորումը գործադիր մարմնի փոփոխության վերաբերյալ արտահերթ համագումար չի հրավիրել, սակայն ներկայացրել է համապատասխան նիստի արձանագրություն:

Լսումներին պետք է մասնակցեր նաև հ/կ-ի   նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, սակայն վերջինս փաստաբանի հետ հեռացել էր այդտեղից:

«Հայաստանի խուլերի միավորում» հ/կ  ներկայիս նախագահ Մարինե Հարությունյանի պաշտպան Տիգրան Ղազարյանից փորձեցինք ճշտել՝ այսօր տեղի ունեցա՞ն լսումները, թե՞ ոչ։ Նա պատասխանեց, որ այսօր լսումներ չեն եղել, քանի որ հանդիպմանը ներկա չի եղել, ուստի կփորձի ճշտել, ու լրատվամիջոցներին ավելի վաղ տեղյակ կպահեն:

 

Անի Կարապետյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս