«Վերջին երեք տարիների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են: Այս տարի մոտ 188 օրվա ընթացքում ունեցել ենք մոտավոր հաշվարկով 165 զոհ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
168.am-ի տեղեկություններով՝ վիճարկվում է այդ տան սեփականության իրավունքը. Նվիրատվություն, կտակ հանդիսացող բնակարանը տարիներ անց դատարանով վիճարկվում է, իսկ մինչ վիճարկվում է, ուզում են տնից հանել 3 մանկահասակ երեխաներին:
Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք:
Հուլիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանությունում ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ հերթական ստուգայցի ժամանակ, վարչական-տնտեսական մասնաշենքի հանդերձարանում նկատել են նշված ՍՊԸ-ի 4 աշխատակիցների կոշիկները, որոնցից 2-ի մեջ առկա է եղել ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված:
Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը:
Հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի լվացարանի տակից ծուխ է նկատվում:
Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում նշել էր Սևանի էկոաղետի պատճառները։ Այդ գրառումը նաև ըստ էության բացատրում էր Արթուր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման պատճառները։
Հուլիսի 12-ին, ժամը 00.05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Հուլիսի 12-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է։ Նա մասնակցելու է միջոցառմանը։
Հուլիսի 13-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա կա երիտասարդ աղջիկ, ով գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
Հուլիսի 12-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 12-ին, ժամը 18:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից:
Հուլիսի 12-ին, ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։ Տեղեկացնում ենք նաև, որ հուլիսի […]
Հուլիսի 11-ին, ժամը 23-ին, մի ճանապարհային ոստիկան զեկուցագիր է ներկայացրել, որ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվող վթարված «Ռենոյի» սրահի խցիկը բացվել է, ու խցիկում տեսել է ատրճանակ և մետաղյա գնդիկներ:
Հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լվովյան փողոցի 1-ին շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի 47-ամյա մի բնակչուհու:
Երևանի քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևավճարներն է հատկացրել իր թվով 117 աշխատակիցներին, ընդհանուր՝ 56,319,500 դրամ։ Ընդ որում, նրանք նման պարգևատրումներ են ստանում եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով։ Քաղաքապետ Հայկ Մարությանի անունը պարգևատրվածների ցանկում չկա։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։
Տասն օրվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը։
Մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Աթոյան փողոցի տներից մեկից հեռախոս էր հափշտակվել։
ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 12-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացել, որ երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: