Բաժիններ՝

Անհայտ անձը փողոցի նրբանցքում հափշտակել է 66-ամյա կնոջ ոսկյա շղթան

Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան:

Շենգավիթի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ համատեղ իրացնելով, հուլիսի 11-ին, ժամը 01.30-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031