Բաժիններ՝

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հուլիսի 19-ին հանդիպել է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպմանը ներկա է եղել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով ելույթով` նա նշել է, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և գլխավոր հանձնակատարի հանդիպումը:

«Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին և բարձր գնահատեց հայոց բանակաշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Խորհրդի անդամները նշեցին, որ ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն ստեղծվել է 2013-ին, ներառում է 15 տարբեր կազմակերպություններ: Անդամները մանրամասն ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին այն խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական կազմակերպությունների առջև և հանդես եկան կոնկրետ առաջարկություններով:

Հայկական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ջանք ու գիտելիք չխնայել հանուն Հայաստանի։ Իր հերթին Զարեհ Սինանյանը կարևորեց խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները` ուղղված ռուսաստանաբնակ հայերի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը:

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև «Լսարան» նախագծի հիմնադրի և նախաձեռնող խմբի անդամների հետ: Նրանք ներկայացրին կրթամշակութային «Լսարան» համաժողովը, որը այս տարի սեպտեմբերին արդեն 5-րդ անգամ է անցկացվելու, և հրավիրեցին նաև Զարեհ Սինանյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031