Բաժիններ՝

Աթենքի շրջանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսի 19-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Աթենքում՝ խուճապ հարուցելով բնակչության շրջանում: Աթենքի Երկրաբանա-դինամիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,3;

Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 12,9 կիլոմետր խորությունում՝ Աթենքից 23 կիլմետր դեպի հյուսիս – արեւմուտք էպիկենտրոնով՝ Մագուլա բնակավայրի շրջանում Ինչպես հաղորդել է Sky հեռուստաալիքը, զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվել: Շատ շրջաններում խնդիրներ են ծագել կապված շարժական կապի, ինչպես նաեւ էլեկտրամատակարարման հետ: Վնասի մասին առայժմ տեղեկատվություն չկա:

Հաղորդվում է սոսկ, որ մի քանի մարդ է մնացել վերելակներում, որոնք կանգ են առել հոսանքի բացակայության պատճառով: Հրշեջները, որոնք Հունաստանում կատարում են փրկարարների դեր, մեկնել են օգնություն ցույց տալու այդ մարդկանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս