«Որակի ահռելի տարբերություն կա, շատ բարձր որակի սնունդ է ապահովվում». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը:
Այս մասին վարչապետը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերում:
«ՊՆ-ն հիմա փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը: Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում, և ձեզ ներկայացնենք»,- ասաց վարչապետը:
Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշեց, որ տարբերությունն ահռելի է:
«Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի հետ զորամաս են այցելել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Զինված ուժերում փորձարկվում է մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդը: Ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 19. Juli 2019