Բաժիններ՝

Վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը մնում է ծանր՝ դրական դինամիկայով. Արծրուն Հովհաննիսյան

Հունվարի 15-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն, ավելի կոնկրետ՝ ծանր՝ դրական դինամիկայով: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Զինծառայողը ծանր վիճակով տեղափոխվել էր Երևանի ԿԿԶՀ:

Ինչ վերաբերում է սահմանային վիճակին, Հովհաննիսյանը նշեց. «Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել՝ շատ քիչ կրակոցներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս