Բաժիններ՝

«Տաշիր»-ը Համահայկական ամառային խաղերի գլխավոր հովանավորն է

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը: Այս մասին տեղեկանում ենք «Տաշիր» ընկերությունների խմբի պաշտոնական կայքից: Ամառային խաղերն անցկացվում են 7-րդ անգամ՝ «Միասնությունը՝ սպորտի միջոցով» նշանաբանի ներքո:

Խաղերի բացմանը Ստեփանակերտում մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Հայաստանի և Արցախի Հանրապետության այլ պաշտոնատար անձինք: Մարզական մրցումները կտևեն մինչև օգոստոսի 17-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս