Արցախի ոստիկանությունը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական վթարի մասին
Սույն թվականի օգոստոսի 08-ին ժամը 08:15-ի սահմաններում Ստեփանակերտի քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված Գ.Հ-ն վարելով իրեն պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1968թ ծնված, Է. Հ-ն տեղում մահացել են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվում է նախաքննություն։


Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։

Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։




