
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվել է բեռնատար ավտոմեքենայի կցորդչի ծածկը

Օգոստոսի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 9-րդ կմ-ին այրվում է բեռնատար ավտոմեքենա:
«DAF» մակնիշի (վարորդ՝ Վ.Կ.) կցորդիչով բեռնատարի անիվի հանգույցում առաջացած հրդեհի պատճառով այրվել է կցորդչի ծածկը՝ մոտ 0.5 քմ հատված:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Տուժածներ չկան: