Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի հարվածով է մեկնարկել Բիլիարդի աշխարհի առաջնությունը

շԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանում Բիլիարդի աշխարհի առաջնության բացմանը կատարել է մեկնարկի վճռորոշ հարվածը: Ողջ սրահը բացականչություններով ու ծափահարություններով է արձագանքել նրա շատ հաջող հարվածին: Տեսանյութը մեծ տարածում է գտնում համացանցում՝ հիացական մեկնաբանություններով:

Ախարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 8-ին և նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակին:

Չոլպոն-Աթայում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա են նաև Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը, Պիրամիդայի (ռուսական բիլիարդ) միջազգային կոնֆեդերացիայի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Պավել Զավալնին:

Մրցումները կանցկացվեն օգոստոսի 8-13-ը, կմրցեն 80 մարզիկներ աշխարհի 20 երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031