Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 8-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նավուր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:



