
Պոզները պատմել է, թե ում է մեծագույն հանճարը համարում պատմության մեջ

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր բլոգում Լեոնարդո դա Վինչիին համարել է «մեծագույն հանճարը մարդկության պատմության մեջ»:
«Նա եզակի է: Ոչ միայն որպես գեղանկարիչ, այլեւ որպես ինժեներ, որպես փիլիսոփա, եւ ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես է նա կարող էր գոյություն ունենալ, բացի այդ, գեղեցիկ էր ու շատ ուժեղ», ասել Է լրագրողը: Նա հավելել է, որ դա Վինչին ասես «ուրիշ աշխարհից» է: Հենց նրանից ինքը կցանկանար հարցազրույց վերցնել: «Կան մի շարք այլ ընկերներ, որոնց հետ ես հաճույքով կզրուցեի՝ Շեքսպիրը, Պուշկինը, բայց, այնուամենայնիվ, Լեոնարդոն առաջինն է»,-ամփոփել է Պոզները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: