Բաժիններ՝

Ընտանեկան խնդիրների պատճառով տնից փախած անչափահաս աղջիկը տեղափոխվել է ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն

Օգոստոսի 6-ին, ժամը 3-ին, Նորապատ գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իր երեխան տնից դուրս է եկել և նրա գտնվելու վայրն անհայտ է:

Ոստիկանությունը սկսեց որոնողական աշխատանք, երեխայի կոորդինատներն ուղարկվեցին ոստիկանության տարածքային տարբեր ստորաբաժանումներ:
Հաղորդումից ժամեր անց որոնվող երեխան ներկայացավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ստորաբաժանման երրորդ վարչության պետ

Նելլի Դուրյանի հետ զրույցի ընթացքում նա հայտնեց, որ ընտանեկան խնդիրների պատճառով փախել է տնից:

Ոստիկանները աղջնակին տեղափոխեցին հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն:

Անահիտը թեև 1 օր է, որ կենտրոնում է, սակայն արդեն հասցրել է ընկերանալ մյուս երեխաների հետ: Ցանկանում է գտնել հորը, որոշել է զբաղվել խոհարարությամբ, սիրում է նաև նկարել:

Այս բնապատկերն իրեն հարազատ տեսարան է: Արմավիրից հաճախ է նայել Արարատ լեռանը, մտածել ու երազել:

Այսօր Անահիտն ունի նոր ընկերներ, նոր միջավայր և բարեկամ ոստիկաններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031