 
                        Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գիշերը փախցված «Օպելը»
 
                                    Օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Արմավիրի քրեական հետախույզները, ահազանգին արագ արձագանքելով, պարզեցին կատարվածի կարևորագույն մանրամասներ։ Մեքենան առևանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։ Շուտով ոստիկանները հայտնաբերեցին և՛ նրան, և՛ հափշտակված մեքենան, որը հանձնվել է տիրոջը։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        