Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա. կան զոհեր. աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար

Օգոստոսի 8-ին ժամը 08:16-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը:

Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031