«Դատական համակարգում փոփոխություններ անհրաժեշտ են, բայց պետք է լինել շատ զգույշ, որովհետև կարող են հակառակ էֆեկտի հանգեցնել»,- «Արդար դատաքննության իրավունքի ոլորտի հիմնախնդիրները երեկ և այսօր» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Շատրվաններում, դեկորատիվ ջրավազաններում լողալն անվտանգ չէ։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ անդրադառնալով ջերմաստիճանի բարձրացման պատճառով լողավազաններում լողացող երեխաների թվի աճին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոմեքենայում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը:
Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները:
Փաստացի բյուջեի հատուկ տողով իջեցված 50 մլն դրամը, 6 ամիս է՝ «քնել» է, բազան չի թարմացվում: Ֆինանսների նախարարությունը ձախողած սպասում է, չի կաշկանդվում վարչապետի որոշումով, օրենսդրության պահանջը հաշվի չի առնվում:
Հունիսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը հնարավոր է համարում տեղեկությունները, որ Գյումրիում ադրբեջանական ծիրան կա, և որ այն բերում են Վրաստանի տարածքով:
Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը:
Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել:
Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 29-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող 20-ամյա Աշոտ Բ.-ն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը նշելու արարողությունից՝ ցանկանալով վերջակետ դնել այդ հարցի տարաբնույթ շահարկումներին սոցիալական ցանցերում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 5-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական և Պիոներական փողոցների բազմաբնակարան շենքերի, մինչև 17.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Երեկ երեկոյան Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։
Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շիրակի մարզում հունիսի 4-ի երեկոյան գրանցված ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել:
Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատար Նեյմարին հավաքականի մարզման ժամանակ այցելել է ոստիկանությունը:
Երեկ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հանդիպել է իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրող լրագրող Համլետ Ղուշչյանին: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Քնննչական կոմիտեում նրանք առերեսվել են ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սեբեշիի հետ մայիսի 31-ին մասնակցել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ միջոցառմանը:
Ազատության հրապարակում մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների եւ ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել:
Հունիսի 4-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները hունիսի 3-ին այցելել են Կախեթիի տարածաշրջան, որի կենտրոն Թելավի քաղաքում հանդիպել են Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագաշվիլիի (Irakli Kadagashvili) հետ։
Գեղարքունիքի մարզում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականի մայիսին գրանցված 95 ծնունդների մեջ գերակշռել են աղջիկ երեխաները: