Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Փետրվարի 4-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:
82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ոստիկանության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենը 2017 թվականին իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր։
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի գլխավորությամբ փետրվարի 3-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ռուսաստանը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից տարհանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլեւ ԱՊՀ-ի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելելու է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով:
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանում ավտոներկրողները լուրջ խնդրի առջև են կանգնած. հազարավոր մեքենաներ են ներկրել, սակայն գնորդ չկա: Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ հարկավոր էր ժամանակին հաշվի առնել, որ հայաստանյան այս փոքրիկ շուկան չի կարող գնային մեծ ազդեցություն ունենալ Մաքսային միության տարածքում՝ ավտոմոբիլային շուկայի վրա:
Փետրվարի 4-ին, ժամը 11:58-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին:
Փետրվարի 3-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Գ.-ն հայտնաբերվել է իրենց խոզի գոմում կախված վիճակում:
«Սերը հավիտենական արժեք է: Եթե հավատքն ու հույսը մարդուն պետք է միայն երկրային կյանքի ընթացքում, ապա սերը մեզ անհրաժեշտ է անգամ հավիտենական կյանքում»,- խոսելով կյանքում սիրո կարևորության մասին՝ ասաց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Եղանակային պայմանների պատճառով Սևան-Երևան ճանապարհահատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, սակայն ներկայումս երթևեկությունը վերականգնվել է:
Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից:
«Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ:
Ստամբուլում ձերբակալվել է թուրքական ռեստորաններից մեկում դանակահարության համար հետապնդվող 35-ամյա օրենքով գող Գուրամ Չիխլաձեն, որը քրեական միջավայրում հայտնի է Կվեժովիչ մականվամբ:
Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ:
Երևանի Սեբաստիա, 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքում փետրվարի 3-ին կատարված ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին արձագանքել է ՀՀ շուրջ 600 քաղաքացի. ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող ՀՀ քաղաքացիներից ևս մեկն առաջիկա օրերին կտարհանվի:
Ի՞նչ ենք կորցնում առանց սիրո և որտե՞ղ գտնենք այդքան անհրաժեշտ սերը։ Սերը հոգեբանության ու հոգևորի լույսի ներքո. ՈՒՂԻՂ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):
Մահացել է «Լենֆիլմ» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը: Նա մահացել է 89 տարեկանում, հաղորդվում է «Լենֆիլմի» կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: