Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 2800 մարդ է հիվանդացել էբոլա տենդով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հիվանդացել են Էբոլա տենդով, անցյալ տարվա հուլիսի վերջից գերազանցել է 2,8 հազարը, նրանցից գրեթե 1,9 հազարը մահացել է: Այս մասին հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության տվյալներով՝ վերջին շաբաթներին աֆրիկյան երկրում շաբաթական միջին հաշվով գրանցվում է մահացու վտանգավոր հիվանդության 86 դեպք:

«Օգոստոսի 12-ի դրությամբ, գրանցվել է հիվանդության 2 831 դեպք, դրանցից 1 891-ը՝ մահացու վախճանով: Ապաքինվել է 826 մարդ»,- Ժեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: Նրա խսքով՝ այս պահին պատվաստում է անցել ԿԴՀ-ի շուրջ 121 հազար բնակիչ:

ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն, որը հրապարակվել է օգոստոսի 8-ին, հիվանդությունը միատեսակ ինտենսիվությամբ է տարածվում վերջին մեկուկես ամսվա ընացքում: «Վերջին վեց շաբաթներին միջին հաշվով յուրաքանչյուր շաբաթ գրանցվել է Էբոլայի 86 (80-ից մինչեւ 91) դեպք»,- նշում է կազմակերպությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս