«Մե՞նք ենք հորդորել, որ ուսանողները դասադուլ անեն, որ հիմա էլ հորդորենք վերադառնալ լսարաններ: Եկեք միասին հիմա մոտենանք ուսանողներին և, ինչպես նախարարն ասաց, հորդորենք վերադառնալ, եթե իմ հորդորին ականջալուր լինեն, ես ցանկացած դասապրոցեսի տուժելուն դեմ եմ, ես այն ժամանակ էլ չէի ուզում, որ դասապրոցեսը տուժեր, չնայած միացել եմ հեղափոխությանը, ցավոք: Եթե ես հիմա հորդորեմ, կստացվի, որ ժամանակին հորդորել եմ, որ ոտքի կանգնեն, իսկ այդպիսի բան չկա»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում կատարված գողությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երեք բնակչի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից:
Զինծառայողների տեսական գիտելիքներն ու զենքի տիրապետման գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 15-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ:
Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ 2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների տարբեր իրավիճակներում մահացել է ՀՀ Զինված ուժերի 158 զինվոր: Համեմատության համար, նույն ժամանակաշրջանում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր:
«Գործն արդեն մտել է վճռահատուցման փուլ: Կլինի վճիռ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է թիվ 46-Լ որոշումը, որի համաձայն՝ հաստիքների փոփոխություն է իրականացվել «Հանրային հեռուստաընկերություն» (ՀՀԸ) ՓԲԸ-ում, ինչի հետևանքով կրճատվել են լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի հաստիքները»,- ասաց փաստաբանը:
Նոյեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
«Դա քննարկում չէր, այդտեղ քննարկվող որևէ բան չկար: Ըստ էության՝ Արայիկ Հարությունյանը պրոֆեսորադասախոսական կազմին հրավիրել էր իր մոտ ապացուցելու, ասելու, որ՝ Ձեր ասածը մեկ է ինձ համար, ինչ ուզեմ, ոնց ուզեմ՝ կանեմ: Արայիկ Հարությունյանի պահվածքը դրա մասին էր խոսում: Կրթության, մշակույթի պատասխանատուն խոսում է մեր «լպիրշ» պահվածքի, բառապաշարի մասին, բայց ինքն ակադեմիկոս մարդու հետ խոսում է հեգնանքով, պրոֆեսորադասախոսական կազմի հետ խոսում է արհամարհական՝ գրիչ թափահարելով»,- ասաց նա :
«Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերբերյալ պետության որոշումը:
Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։
Նոյեմբերի 19-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:
Զբոսաշրջության կոմիտեն բյուջեից տրամադրված լրացուցիչ միջոցներով հավելյալ մարքեթինգային քաղաքականություն է սկսում՝ հիմքում ունենալով նաև ձմեռային զբոսաշրջության զարգացումը:
Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։
Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը սահմանափակել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը՝ թունավորումներից զերծ պահելու նկատառումներով: Սակայն սահմանափակումը որոշ պացիենտների շրջանում բողոք է առաջացրել:
Ոստիկանները Վարդգես Գասպարիին դուրս տարան դատական նիստերի դահլիճից
«Հիմա եթե մարդը դաջվածք է արել բանակում կամ բանտում, նա համարվելո՞ւ է քրեական ենթամշակույթ կրող, պարո՛ն նախարար, պարզ ասե՛ք». Արտյոմ Ծառուկյան
Վարդգես Գասպարին, նիստերի դահլիճից հեռացվելուց հետո, պառկել է դատարանի միջանցքում
«Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ քրեական հեղինակությունները սպանություններ են արել և սերտաճած են եղել իշխանություններին՝ տարբեր մակարդակներում». Նազելի Բաղդասարյան
Քրեական աշխարհում այս օրենքի ընդունումից հետո ի՞նչ է տեղի ունենալու. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռուստամ Բադասյանին
Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի», վերաբերյալ օրենքի նախագիծը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման):
«Նախարարը դասախոսներին նույնիսկ չէր լսում». ԵՊՀ ուսանող
««Գնացեք` համոզեք Ձեր ընկերներին»-ը կառուցողական քննարկում չէ». ԵՊՀ դասախոս
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսակետում «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա Լիդա Աբրահամյանին, որը տեղում մահացել է:
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 83-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի: