Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
«Հայաստանում կանայք երեխաների հիմնական խնամողներն են, հատկապես՝ ավելի փոքր տարիքի երեխաների։ Եվ մենք ունենք անհավասար վիճակ, երբ, օրինակ, չկան երեխայի խնամքի բավարար հաստատություններ, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես 1-3 տարեկան երեխաների համար շատ քիչ են մանկապարտեզները և խնամքի կենտրոնները, ու ավտոմատ կերպով կինն արդեն հետ է մնում աշխատաշուկայից և մրցակցության պայմաններում չի կարող հավասար մրցակցել տղամարդկանց հետ, որովհետև ստիպված է լինում ընտրություն կատարել: Ինքը, ըստ էության, ունի իրավունք և պարտականություն՝ խնամել երեխային և աշխատել, եթե ցանկանում է։ Եվ այդ իրավիճակում կինն ընտրության առաջ է կանգնում. կա՛մ պիտի երեխայի խնամքով զբաղվի, կա՛մ պիտի աշխատի»,- ասաց ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատուն:
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։
Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ապատեղեկատվություն է համարում այն, թե բոլոր բուհերից հանվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը:
«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նոյեմբերի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել 19-ամյա երիտասարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին:
Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը գրել է:
Հեղափոխությունից հետո նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տևական ժամանակ մեկուսացած էր Սևանի իր առանձնատանը, խուսափում էր շփումներից: Տեսախցիկների սիրահար նախկին ոստիկանապետը հրաժարվում էր անգամ իր անվանն առնչվող թեմաների շուրջ հարցազրույցներ տալ, հեռախոսով նույնպես մեկնաբանություններ չի տալիս, որ չհիշեն իրեն: Բայց ահա օրեր առաջ նրան հանդիպել են ՀՀԿ-ական նեղ ու համեստ մի միջավայրում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվում է նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպումը։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև ս.թ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այսօր Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ քննարկվել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող թեմատիկ հինգ ենթախմբերից՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերը և դրանք կարգավորող օրենսդրական ակտերը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող երեք կին, որոնցից երկուսը` թոշակառու։
2018 թվականի լավագույն հետաքննիչ է ճանաչվել Փայլակ Շմավոնյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետիք Իսահակյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Յուրի Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները մեկնելուց վերցրել են կացության վկայականը, իսկ վերադարձին արդեն՝ արգելել երկիր մուտքը և արտաքսել:
«Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երևան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին և ստեղծվեց մեկ դատարան:
««Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակել եմ ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 10-ին Լաուրա Հայրապետյանը հայտնաբերվել է:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։
2019թ-ի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նոյեմբերի 15-ին, ժամը 02.10-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Գարսևան Ոսկանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթեւիկ Ռեւազյանին Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`