ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ սիգի, խեցգետնի պաշարները նվազել են:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ Նունե Սարգսյանի թոռնիկները ամանորյա նվերների ցանկում գրքեր և խաղալիքներ են ընդգրկել:
Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը հայտարարել էր, որ հաջորդ տարի հաղորդման հեռարձակման արտոնագրի ֆինանսավորման համար նամակ է հղել ՀՀ կառավարությանը, սակայն որևէ պատասխան չի ստացել:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»:
Աշտարակ քաղաքում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Աշտարակի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, իրավապահներին հաջողվել է կանգնեցնել «Մերսեդեսը»:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 13-ին, ժամը 14։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։
ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ պարոն Ռոբերտ Մենենդեսին, Ադամ Շիֆֆին, ԱՄՆ և այլազգի քաղաքական, հասարակական, մշակութային բոլոր գործիչներին մեկդարյա պայքարի ընթացքում հայ ժողովրդին սատարելու, ճշմարտության և արդարության հաղթանակը կերտելու ճանապարհը միասին անցնելու համար։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
60 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ’ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին:
Ինչպես հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում, այրվում է կուտակած ածուխ:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու մասին։
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ գյումրեցի գործարար, Շեկո մականվամբ հայտնի Գարիկ Ուզունյանի գործը, ում ձերբակալել էին Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա, գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում:
Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը անվանել է «ԱՄՆ Սենատի պատմական քայլ»։
Շիրակի մարզում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:
Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ լրատվամիջոցների և սպառողների կողմից ավելի հաճախակի են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները:
60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն ըմբիշ Բենուր Փաշայանը: