ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դժվարանում է ասել, թե Գյումրիում ամանորյա ծախսերի համար բյուջեից որքան գումար է հատկացվել, քանի որ իր համար Ամանորը երբեք ճոխ սեղաններն ու ավելորդությունները չեն եղել, այս տարի ևս բացառություն չի լինի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեկտեմբերի 11-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտակայքում, վագոն-տնակում կրակ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:01-ին, մարվել ՝ 20:32-ին: Այրվել են չբնակեցված երկհարկանի վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը (45 քմ):
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում երեկ աշակերտներից մեկը դանակահարել էր մյուսին՝ վնասելով որովայնի առաջնային պատը և ազդրը: «Երեխան արդեն տանն է, իրեն նորմալ է զգում: Ջերմություն չուներ, խոսել եմ հետը»,- այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի հանգեցնելու սակագների բարձրացման, և ինչու՞ ենք դիմում այդ քայլին: Այս և այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին: Մանավանդ՝ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչև 2040 թ. զարգացման ռազմավարությունում, որ քննարկման փուլում է:
Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր գումար։
Ամանորյա տոներին ընդառաջ Ստեփանակերտում ընթանում են փողոցների, հիմնարկ-ձեռնարկությունների ձևավորման աշխատանքներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կորնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ։
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացու իր տանը ծեծի են ենթարկել և դանակով հարվածել ոտքին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տոնական լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ամանորի և Սուրբ Ծննդյան ուրախ ֆոտոշարք՝ շուտով»:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով»:
«Փորձում են շեղել կարևոր թեմաներից կամ էֆեկտը թուլացնել». այսպես է արձագանքում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ դեկտեմբերի 31-ին գալ Հանրապետության հրապարակ, բրդուճ, հոթ-դոգ, համբուրգեր ուտել, գինի խմել և շրջել երեխաների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և գողություն կատարած անձի ինքնությունը։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում, արդյունք, սակայն, դեռ չկա: Դեկտեմբերի 10-ին անցկացվեց բողոքի հերթական ակցիան՝ աշխատավարձի վճարման պահանջով:
«Եթե խոսում ենք ավանդական շերտից, այսինքն՝ ավանդույթային հասարակությունից, ապա Ամանորն ընդհանրապես համարվում է ընտանեկան տոն, և ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են այդ օրը միասին լինել, նույնիսկ, եթե առանձին են ապրում, հավաքվում են մեծ ընտանիքում և միասին նշում։ Անկեղծ, մտածում եմ, որ հասարակության հիմնական մասն այդ տոնը պետք է նշի տանը՝ ընտանիքի հետ միասին, չնայած նախասիրության հարց է, գուցե փողոցում նշելու տարբերակը նախընտրողներ լինեն»,- նշեց ազգագրագետը։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, անհայտ անձը ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից՝ 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի:
Մինչ քաղաքապետարանը բացատրում է, թե ինչպես են պատրաստվում 406 միլիոն դրամ ծախսելով ամանորյա միջոցառումներ կազմակերպել, 168.am-ը հարցում անցկացրեց քաղաքում՝ հասկանալու համար, թե արդյո՞ք քաղաքացիներն արդեն սկսել են նախապատրաստվել Ամանորին ու որքա՞ն գումար են նախատեսում ծախսել տոնական օրերին:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այսօր Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ամանորյա միջոցառումներին՝ նշելով, որ Կառավարությունն այդ միջոցառումների համար տրամադրել է շուրջ 270 մլն դրամ: Վարչապետը կոչ է արել բոլորին դեկտեմբերի 31-ին գնալ Հանրապետության հրապարակ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը:
Ոստիկանությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` անհատ ձեռնարկատերի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մեծ քանակի ապօրինի փայտանյութ
Առաջին զորամիավորման զորամասերում, 2019թ. ձմեռային զորակոչին ընդառաջ, ավարտվել են նորակոչիկների ընդունման նախապատրաստական աշխատանքները։
Ժողովրդագրության վրա ազդող երկու գործոն կա՝ բնակչության բնական աճ (ծնելիություն-մահացություն) և միգրացիոն գործանթացներ (արտագաղթ-ներգաղթ): Այս մասին 168.am-ի զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, շահերի պաշտպան Տաթևիկ Բեժանյանը՝ ՀՀ-ի դեպքում ուշադրություն հրավիրելով, մասնավորապես, միգրացիոն գործոնների վրա:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Fernández) պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրներից Բուենոս Այրես ժամանած հյուրեր, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։