Բաժիններ՝

Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել

Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը  2010-ից 2013 թվականների ընթացքում չի հաճախել աշխատանքի, սակայն նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Նախնական հաշվարկով՝ ընկերության ֆինանսական միջոցներից դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 2 միլիոն 110 հազար դրամից ավելի գումար, որը յուրացվել է։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031