Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը:
ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում նշված է, որ հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել:
Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Ռոխասը (Laura Rojas) դեկտեմբերի 13-ին այցելել է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ դեսպան Արա Այվազյանի հետ ունեցել է աշխատանքային հանդիպում։
Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová):
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկը:
Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նորաձևության սրահ ապօրինի մուտք գործելու և առերևույթ գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«2019 թվականը տնտեսական առումով լի էր և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով: 9 ամիսների կտրվածքով ունենք շուրջ 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եթե ուսումնասիրում ենք կառուցվածքը, տեսնում ենք, որ հիմնական շարժիչը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը՝ հավելելով, որ, եթե ծառայությունների ոլորտից հանենք զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, ապա կարող ենք եզրահանգում անել, որ հիմնականում շարժիչ են եղել տերմինալով խաղերը, բուքմեյքերական գործունեությունից օգտվողները և առևտրի մեծաքանակ աճը, ինչն էլ պայմանավորված է եղել 2019թ. աննախադեպ քանակով մեքենաների ներմուծմամբ, որը 9 ամիսների կտրվածքով կազմել է շուրջ 103.000:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատվել է կալանքից:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևանի Չարենցի փողոցում բախվել է «Պեժո» մակնիշի մեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մայթեզրին կայանված «Սուզուկի» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների․ «Տոյոտա»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում բռնել են Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։ Տունը, որտեղ հայտնաբերվել է տղամարդը ո՛չ նրանն է, ո՛չ էլ հարազատներից մեկինը։
Դեկտեմբերի 17-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 35-ամյա Արտակ Մ․-ն:
2020թ. սպասվում է գնաճ` շուրջ 700 անուն ապրանքի մասով. ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջարվել 2004թ. ծնված անչափահասին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք իրականացրած Աննա Հակոբյանն անցած շաբաթ կրկին դրամահավաք էր անում։ Արդեն ավանդույթ է դառնում ճոխ սեղանների շուրջ ունեւորներին հավաքելը եւ նրանց համար աճուրդներ կազմակերպելը։ Այս անգամ մի տարբերություն կար՝ մշակութային դեմքեր էլ էին ներկա եւ իրենց ներկայությամբ կոչված էին փողահավաքն «օրհնելուն», որ քննադատություն չհնչի, ինչը, ի դեպ, իշխանական խոսափողները «հաչոց» են անվանում։
Դեկտեմբերի 16-ին, ժամը 21:45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի եւ կարող էին զինծառայության մեկնելը գոնե վեց ամսով հետաձգել, սակայն ծնողների եւ իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչեւ Ամանոր։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շինանյութի, մասնավորապես` քարի, ավազի շուկաները վերահսկողությունից դուրս են մնացել: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց է իրականացրել եւ պարզել, որ քարն է՛լ, ավազն է՛լ ավելի էժան գնով են վաճառվում քարի եւ ավազի հանքերում, քան շուկայում:
Ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Հայրապետյանը գիտի, որ իսկական ընկերությունն արժեք է և ոչ թե գին… Ռուբեն Հայրապետյանը չհրաժարվեց թե՛ բանտում գտնվող ընդդիմադիր գործչի հետ ընկերությունից և թե՛, իսկական ընկերոջը վայել կերպով, չհրաժարվեց գահընկեց եղած, մերժված Սերժ Սարգսյանի հետ ընկերությունից։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռեւս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված: