Բաժիններ՝

Շեկոն կալանավորվեց

168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ գյումրեցի գործարար, Շեկո մականվամբ հայտնի Գարիկ Ուզունյանի գործը, ում ձերբակալել էին Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա, գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում:

Մեզ հետ զրույցում դեկտեմբերի 10-ին ՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանն ասել էր, որ նրան դեռևս մեղադրանք առաջադրված չէ:

Եվ ահա այսօր տեղեկացանք, որ Գարիկ Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից:

«Գարիկ Ուզունյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 258-ի հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»,- ասաց ՔԿ մամլո խոսնակը:

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց ընտրել կալանավորումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս