Բաժիններ՝

Հրդեհ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա» գործարանի պահեստում, այրվում է կուտակած ածուխ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող նախկին «Մետալո բազա» գործարանի մոտ 80 քմ վարձակալած տարածքում  (այժմ ծառայում է որպես քարածուխի մշակման կետ)  այրվում է մոտ 13 խմ քարածուխ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:32-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս